Toshiba եւ Hitachi ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր կարտադրեն

Toshiba եւ Hitachi ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր կարտադրեն

Ճապոնական հայտնի Toshiba եւ Hitachi կորպորացիաները միանում են կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման արագ թեստային համակազմերի արտադրման պրոցեսին։ Ընկերությունները դա անելու են համատեղ կերպով։ Արտադրված թեստային կոմպլեկտացիաները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսային հակամարմինների առկայությունը պացիենտի օրգանիզմում։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Toshiba-ն այս նպատակով կներգրավի Հոկայդոյի պրեֆեկտուրայում գործող իր դուստր ընկերությունը, իսկ Hitachi-ն կառուցելու է թեստերի արտադրական հոսքագիծը։ Արտադրական պրոցեսը կսկսվի արդեն այս տարվա դեկտեմբերին։ Այն թույլ կտա արդեն գործող ձեռնարկության հետ համատեղ, որը գտնվում է Յամագուտի պրեֆեկտուրայում, թողարկման հզորությունը հասցնել 400 հազար միավոր կոմպլեկտի։ Նշենք, որ կորոնավիրուսային թեստերի հայտնաբերման թեստերի կոմպլեկտներ արտադրում է նաեւ Fujirebio կորպորացիան, որի արտադրած թեստերը թույլ են տալիս քառորդ ժամում հայտնաբերել օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը, որոնք վարակակրի իմունային համակարգը մշակել է արդեն։