Բատկան Ադրբեջանում այլեւս պահանջված չէ՞

Բատկան Ադրբեջանում այլեւս պահանջված չէ՞

Ալիեւյան քարոզչության հենասյուն haqqin.az-ը շատ արտառոց հրապարակում է արել: Պարզվում է՝ լրատվամիջոցը Բելառուսի նախագահի հունիսի 4-ի՝ նորանշանակ կառավարության նիստի ելույթից ընդարձակ մեջբերումներ է արել, բայց հետո հեռացրել, քանի որ «դրանք կարող են ոչ կոռեկտ համարվել»:

Ըստ երեւույթին, ալիեւյան վարչախումբն զգուշացել է, որ Լուկաշենկոյի ելույթի տիրաժավորումը կարող է հարուցել Ռուսաստանի նախագահ Պուտինի դժգոհությունը, քանի որ Բատկան շատ թափանցիկ քննադատել է Կրեմլի քաղաքականությունը, նույնիսկ հայտարարել, որ ռուսաստանցի օլիգարխներն են ֆինանսավորում բելառուսական արմատական ընդդիմությանը: Երեւում է, Լուկաշենկոյի հետ Ալիեւի «եղբայրական» հարաբերություններն ավարտվել են այնտեղ, որտեղ ի հայտ են եկել  Բատկա-Պուտին հակասությունները: Եւ դեռ այսքանից հետո Ալիեւը փորձում է սեփական հանրությանը ներշնչել, որ Ադրբեջանը «կատարյալ ինքնաբավ երկիր է եւ վարում է ինքնիշխան ներքին ու արտաքին քաղաքականություն»: