Պաղեստինն օգնություն է խնդրել Ռուսաստանից

Պաղեստինն օգնություն է խնդրել Ռուսաստանից

Պաղեստինը պաշտոնապես օգնություն է խնդրել Ռուսաստանից։ Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, Ռամալլան խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը եւ ճնշում գործադրել Իսրայել պետության վրա, քանի որ վերջինս չի փոխանցում պաղեստինյան հարկերի մի մասը, որոնք հասանելիք է Ռամալլային։

WAFA լրատվական գործակալությունն էլ մանրամասնում է, որ խնդրանքը Մոսկվային արվել է Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեի կողմից, Պաղեստինում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Հայդար Ագանինի հետ հանդիպման ժամանակ։ Շտայեն նաեւ խնդրել է ռուսական դեսպանին կարգավորել ռուսական քաղաքացիություն ունեցող վերաբնակիչների հետ կապված խնդիրները եւ կարծիք հայտնել, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան են, պետք է արաբական պետությունների հետ համատեղ միջազգային խաղաղարար պարփակ ձեւավորեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման առնչությամբ՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության արդարացի, լիարժեք եւ ամբողջական կարգավորման։