Պակիստանում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը

Պակիստանում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը

Պակիստանի արեւմտյան մասում գտնվող Մասունգ քաղաքում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը, որը ուղեւորներ է տեղափոխել։ Ուղեւորների մեջ եղել են նաեւ կանայք եւ երեխաներ։

Վթարի հետեւանքով 11 մարդ զոհվել է, եւս 7-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտում է РИА Новости-ն։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։