Ինչ ռազմական հզորության է տիրապետում «Հըզբոլլահ» խմբավորումը

Ինչ ռազմական հզորության է տիրապետում «Հըզբոլլահ» խմբավորումը

Ազգային անվտանգության ոլորտում հետազոտությունների իսրայելական ինստիտուտը (INSS) հրապարակել է տվյալներ, թե ինչ ռազմական հզորության է տիրապետում «Հըզբոլլահ» կամ «Ալլահի կուսակցություն» խմբավորումը։ Ըստ The Jerusalem Post-ում հրապարակված զեկույցի, «Հըզբոլլահի» շարքերում կա 50-100 հազար զինյալ։ Հարձակողական հրթիռային զինանոցը կազմում է 150-200 հազար հթրիռ, ներառյալ նաեւ հարյուրավոր գերճշգրիտ հարվածային հթրիռները։

INSS-ը նշում է, որ «Հըզբոլլահը» ունի փոքր հեռահարության՝ 15-20 կմ, 40 հազար միավոր հթրիռ, միջին եւ մեծ հեռահարության 80 հազար միավոր հթրիռ, այդ թվում նաեւ՝ Fajr 3 եւ 5 տիպի հրթիռներ, ինչպես նաեւ՝ 30 հազար միավոր՝ 200-300 կմ հեռահարության հրթիռներ։ Խմբավորումը Սիրիայից ստացել է 700 կմ հեռահարության Scud C եւ D տեսակի սահմանափակ թվով հրթիռներ։

Միաժամանակ, «Հըզբոլլահի» զինանոցում կա մի քանի հարյուր Fatah 110 արկ, որոնք հագեցված են ճշգրիտ նավիգացիոն համակարգով, հիմնված GPS-ի տվյալների վրա եւ կրում են մոտ 500 կգ պայթուցիկ նյութը, որով կարող են զգալի ավերածություններ գործել։ Խմբավորումն ունի նաեւ՝ բարձր որակի «երկիր-օդ» տիպի չինական C802 եւ ռուսական «Яхонт» հրթիռներ, ժամանակակից հակատանկային հրթիռներ, զենիթային հրթիռներ, որոնք ի վիճակի են խոցելու նավեր եւ ուղղաթիռներ։ INSS-ը նաեւ արձանագրել է, որ «Ալլահի կուսակցության» ունեցած անօդաչու թռչող սարքերի մեծ մասը սեփական արտադրության են, եւ նախատեսված են հարձակողական եւ հետախուզական առաջադրանքներ կատարելու համար։ Դրանց հեռահարությունը 400 կմ է։