Ինչ է կորցրել Ուկրաինան «Հացահատիկային գործարքի» դադարեցման պատճառով 

Ինչ է կորցրել Ուկրաինան «Հացահատիկային գործարքի» դադարեցման պատճառով 

Ուկրաինայում հաշվել են, որ երկրի տնտեսությունը «Հացահատիկային գործարքի» դադարեցման պատճառով կորցրել է ավելի քան 40 միլիարդ դոլար, հայտարարել է Համաուկրաինական գյուղատնտեսական խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարչուկը։ Վերջինս նշել է, որ ընթացիկ սեզոնին գնանկման պատճառով գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներն արդեն կորցրել են 3,5 միլիարդ դոլար, իսկ 22 թվականի փետրվարից սկսած՝ ընդհանուր կորուստներն ավելի քան 40 միլիարդ դոլար են։

Մարչուկն արձանագրել է, որ եթե իշխանությունները գյուղոլորտին աջակցելու համար ֆինանսական հոսքեր գտնել չկարողանան, ապա հնարավոր է՝ ագրարային ոլորտում արտադությամբ զբաղվողների թիվը նկատելիորեն կրճատվի։ Ուկրաինացի պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկեղենի արտահանման համար նախատեսված երկաթուղային լոգիստիկ կենտրոնի բացումը իրավիճակի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ երկաթուղային ճանապարհով ամսական կտրվածքով հնարավոր է մինչեւ 5-10 հազար տոննայի արտահանում կազմակերպել, այն դեպքում, երբ ուկրաինական տնտեսության համար անհրաժեշտ է, որ ամսական 5 միլիոն տոննա արտահանվի։