Թուրքիան արտաքսել է իր տարածքից չինուհուն, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թուրքիան արտաքսել է իր տարածքից չինուհուն, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ստամբուլ ժամանած չինուհուն արտաքսել են Թուրքիայի տարածքից եւ հետ վերադարձրել Չինաստան այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak պարբերականը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Քոչան հայտարարել է, որ իրենք պարզապես նախազգուշական միջոցներ են ձեռնարկում։

Նշենք, որ ներկայումս կորոնավիրուսով հիվանդների թիվը արդեն 830 է, մահացածներինը՝ հասնում է 30-ի սահմանին։