Մարադոնան մերժել է հավաքականներից մեկի առաջարկը

Մարադոնան մերժել է հավաքականներից մեկի առաջարկը

Ինչպես փոխանցում է Clarin-ը, լեգենդար Դիեգո Մարադոնային առաջարկել են գլխավորել Վենեսուելայի հավաքականը, սակայն արգենտինացի մասնագետը մերժել է առաջարկը։

«Մադուրոն առաջարկել է ինձ գլխավորել Վենեսուելայի հավաքականը, սակայն ես ասացի, որ խոսք եմ տվել իմ ակումբին և չեմ կարող խզել պայմանագիրը»,-ասել է  Մարադոնան, որը 2019 թվականից գլխավորում է արգենտինական «Խիմնասիան»։