Եկել եմ աջակցելու պարոն նախագահ Քոչարյանին. Աղվան Վարդանյան

Եկել եմ աջակցելու պարոն նախագահ Քոչարյանին. Աղվան Վարդանյան

«Եկել եմ աջակցելու պարոն նախագահ Քոչարյանին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, որն եկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր, որտեղ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։

Հարցին, թե Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի՞, Վարդանյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը որեւէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց դուք որպես քաղաքացի, որպես պատասխանատու անձ դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինել»։

Մյուս հարցին, թե պատրաստվո՞ւմ է մտնել դատական նիստերի դահլիճ, նշեց. «Ոստիկանությունը հայտնեց, որ ազատ տեղ չկա, եթե հետագայում լինի, տեսնենք։ Այսօր գոնե չի ստացվի, ես պայմանավորվածություններ ունեմ»։