Ռամզան Քադիրովը դիմել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո եւ պահանջել 250 հազար դոլար

Ռամզան Քադիրովը դիմել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո եւ պահանջել 250 հազար դոլար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր տելեգրամյան ալիքի միջոցով դիմել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին եւ պահանջել 250 հազար դոլար։

Նշենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն 250 հազար դոլար էր խոստացել ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի մասին ինֆորմացիայի դիմաց։ Քադիրովն էլ գրել էր, որ Պրիգոժինն իր մոտ հյուր է Գրոզնիում։ Քադիրովը նաեւ գրել էր, որ նման շռայլ պարգեւատրումից հրաժարվելը հիմարություն կլիներ, եւ հիմա նա ուզում է ստանալ այն քաղաքացիական պարտքը կատարած մարդու գոհունակ կեցվածքով։

Քադիրովը սակայն պայման է դրել, որ իրեն այդ պարգեւատրումը վճարեն 20 դոլարանոց դրամանիշերով՝ պայուսակի մեջ դրված, քանի որ իր հաշիվները ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում սառեցված են, իսկ ապրել ինչ որ բանով պետք է։ Որպես ապացույց հրապարակել է իր եւ Պրիգոժինի լուսանկարը։ Ինքնին հասկանալի է, որ գրառումը սարկազմով է արվել։