Արդյոք հացի գինը կթանկանա Ռուսաստանում

Արդյոք հացի գինը կթանկանա Ռուսաստանում

Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունը արձագանքել է ռուսական մամուլում հայտնված այն հրապարակումներին, թե սպասվում է հացի գների թանկացում։ Ըստ այդմ, նախարարությունում պարզաբանել են, որ ներկայումս հաց եւ հացամթերք արտադրողների մոտ գնային քաղաքականության մեջ փոփոխություն չի սպասվում եւ գինը կմնա հաստատուն։

Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ 2020 թվականին ցորենի ալյուրից պատրաստված հացի վաճառքի գներն աճել են 4,6% -ով, տարեկանի ցորենի ալյուրից հացամթերքի վաճառքի գները ՝ 5,9% -ով։ Գյուղատնտեսության նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ մաքսային տարիֆների կարգավորման շնորհիվ, երրորդ կարգի ցորենի գինը այս տարվա սկզբից նվազել է 7,2 տոկոսով, չորրորդ կարգինը՝ 5,9 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, ըստ պարզաբանման, աշորային արտադրական գինը նվազել է 9,6 տոկոսով, տարեկան կտրվածքով՝ 20,8 տոկոսով։

Ներկայումս ցորենի այլյուրը 4.6% -ով էժան է տարեսկզբի համեմատ: Բացի այդ, պետությունը էական աջակցություն է ցուցաբերել թե ցորեն արտադրողներին եւ թե հաց եւ հացամթերք արտադրողներին՝ սուբսիդիաների տեսքով։ Այդ աջակցության նպատակը գնային փոփոխության չգնալն է։ Աջակցույունը տրամադրվում է մինչեւ այս տարվա վերջ։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ հացաբուլկեղենը մանրածախ վաճառողներին հայտնել են, որ հումքի ինքնարժեքի բարձրացման պատճառով օգոստոսից գները կբարձրանան 7-12% -ով: