Մեկուսացման ռեժիմը խախտողներին կենթարկեն քրեական պատասխանատվության

Մեկուսացման ռեժիմը խախտողներին կենթարկեն քրեական պատասխանատվության

Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթը հանձնարարել է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր հիվանդ լինելով նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ, խախտում են մեկուսացման ռեժիմը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Վարչապետ Բեննեթը նաեւ հայտարարել է, որ կիրառվելու են տեխնոլոգիական միջոցներ՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրերը վերահսկելու համար։ Վերահսկման միջոցները թույլ կտան ոստիկաններին իմանալ, թե մեկուսացման վայրերում գտնվողները իրենց տեղում են արդյոք թե ոչ։ Ոստիկանությունը իրավունք ունի նաեւ ցանկացած պահի այցելելու ինքնամեկուսացման մեջ գտնվողներին՝ ստուգելու համար, թե գտնվում են արդյոք մեկուսացման համար հատկացված վայրում թե չէ։ Գործնականում սակայն այս իրավունքից իրավապահները քիչ են օգտվում։