Ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը Բելգիայում ավելացել է

Ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը Բելգիայում ավելացել է

Բելգիայում մասշտաբային ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է, հասնելով 35-ի։ Այս մասին հայտնում է դաշնային ճգնաժամային կենտրոնը։ Անհետ կորածների թիվը կազմում է 163 մարդ։

Նշվում է, որ ներկայումս փրկարարական գործողությունները դադարեցված են։ Նոր հեղեղումների վտանգ չկա։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վերջին ժամերի ընթացքում հայտնաբերվել է չորս մարմին։