Նոր տասնամյակում ռեկորդային թվով ջրհեղեղներ են սպասվելու․ ինչու

Նոր տասնամյակում ռեկորդային թվով ջրհեղեղներ են սպասվելու․ ինչու

Ընդամենը տասը տարի անց մարդկությունը նոր մարտահրավերի առաջ է կանգնելու։ Այս մասին հայտնում են NASA-ի եւ Հավայան համալսարանի գիտնականները։ Պատճառը Լուսնի ուղեծրային տատանումներն են, որոնք  կարող են բերել ուժգին ջրհեղեղների։

Ըստ Nature Climate Change հանդեսի, Լուսնի ուղեծրային «տատանումները» 2030-ական թթ շատ ավելի ավերիչ հեղեղումներ է առաջացնելու, քան ներկայումս տեղի են ունենում։ Բանն այն է, որ ամեն 18,6 տարին մեկ Լուսինը պատասխանատու է առավել բարձր եւ առավել ցածր մակընթացությունների համար։ Դրանք ինքնին սարսափելի չեն, սակայն կլիմայի ընդհանուր փոփոխությունը, ծովի մակարդակի բարձրացումը ապագայում այդ մակընթացությունները կարող են դարձնել ավելի հաճախակի եւ ինտենսիվ, ավելացնելով նաեւ նրանց ավերիչ ուժը։