Անհնար է ապացուցել COVID-19-ի լաբորատոր ծագումը․ Գենադի Օնիշչենկո

Անհնար է ապացուցել COVID-19-ի լաբորատոր ծագումը․ Գենադի Օնիշչենկո

Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ անհնար է որեւէ կերպ ապացուցել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության արհեստական կամ լաբորատոր ծագումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

 Ռուս գիտնական պատգամավորը նշել է, որ աշխարհում չի մնացել գործիք, որը կարող է որեւէ պետության պարտադրել կիսվել լաբորատորիաներում տեղի ունեցած տեղեկություններով։ «Դա ապացուցելը անհնար է, քանի որ չի գործում Կենսաբանական եւ թունավոր զենքի մասին Կոնվենցիան, քանի որ ամերիկացիները «վետո» են դրել եւ դուրս եկել պայմանագրից»,- ասել է Օնիշչենկոն։

Անդրադառնալով ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի հայտարարությանը, թե կորոնավիրուսի տարածումը կարող է կապված լինել լաբորատորիայում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ, Օնիշչենկոն ասել է, որ ԱՀԿ ղեկավարի հայտարարությունը չի կարելի համարել մասնագիտական կարծիք, քանի որ Գեբրեյեսուսը այդ ոլորտի մասնագետը չէ։