Կինը դանակը ձեռքին հարձակվել է իննամյա որդու վրա

Կինը դանակը ձեռքին հարձակվել է իննամյա որդու վրա

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ահազանգ է ստացվել, որ կինը դանակը ձեռքին հարձակվել է իննամյա որդու վրա։ Ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ կնոջը տեղափոխել ոստիկանություն։ Երեխան ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հայտնի է, որ դեպքի պահին բնակարան եղել է իննամյա երեխան, նրա քսանութամյա մայրը եւ 48-ամյա տատը։ Հայտնի է, որ երեխայի մայրը ունի թմրակախվածություն։

Մոր ու դստեր միջեւ կոնֆլիկտ է եղել, եւ մայրը վազել է հարեւանների մոտ օգնություն կանչելու, քանի որ դուստրը դանակ է վերցրել ձեռքը։ Վերադառնալով տեսել է դստերը եւ թոռանը՝ դանակի վնասվածքով։ Պարզվում են դեպքի մանրամասները։