Շնորհավորում եմ, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը

Շնորհավորում եմ, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի տարեդարձը: Քիմը մի շարք լուսանկարներ է հրապարակել քրոջ հետ, նաև՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված լուսանկարներից մեկը՝ գրելով.

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան: Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես՝ ինչ ես ուզում այս կյանքում, եւ երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին: Ես այնքան եմ հիանում դրանով: Դու միշտ պաշտպանում ես այն, ինչը ճիշտ է: Դու դարձել ես լավագույն հոգեթերապեւտը, որի մասին միայն կարող է երազել աղջիկը։ Ես նաեւ սիրում եմ քեզ մինչեւ վերջին շունչս եւ հետո։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»: