Զաքիր Հասանովը հաստատում է

Զաքիր Հասանովը հաստատում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հաստատել է ավելի վաղ «Ազադլիղ» թերթի խմբագիր Գանիմեթ Զահիդի ֆեյսբուքյան գրառումը, որ անցած շաբաթ զորավարժության ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջա քաղաքի բնակելի տներից մեկի վրա: Այդ մասին Հասանովն ասել է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը՝ մանրամասնելով, որ դա եղել է ուսումնական արկ, հակառակ դեպքում կլինեին զոհեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ այդ կապակցությամբ կարգադրել է դադարեցնել զորավարժությունները: ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է քաղաքացիներին պատճառած վնասի հարցը՝ փոխհատուցման նպատակով: Արկն արձակվել է Գյանջայից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորավարժարանից: