Հայտնի ֆուտբոլային ակումբը հրաժարվել է խոզի մսից

Հայտնի ֆուտբոլային ակումբը հրաժարվել է խոզի մսից

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է խոզի մսի օգտագործումից։ Այստեղ չեն մատուցվում մարզիկներին եւ աշխատակիցներին ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են խոզի մսից։ Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Ռեզեպովը՝ «Чемпионат» կայքի հետ զրույցի ընթացքում։ Ուշագրավ է, որ լրագրողը հարց էր տվել, թե արդյոք ակումբն ունի հատուկ ճաշացանկ մահմեդական ֆուտբոլիստների համար, ինչին ի պատասխան էլ, բժիշկ Ռեզեպովը ասել էր, որ ակումբի ճաշացանկում չկա խոզի մսից պատրաստված ճաշատեսակներ։

Նա հավելել է, որ արգելքը մտցվել է ոչ այնքան կրոնական ֆակտորը հաշվի առնելով, այլ խաղացողների առողջության համար հոգ տանելու համար։ «Հարցը կրոնը չէ։ Պարզապես խոզի միսը շատ յուղոտ է եւ դժվարամարս։ Այն սպորտային սնունդ երբեք չես համարի։ Տավարի մսի մեջ ավելի էներգիա եւ սպիտակուց կա»,- մասնավորապես ասել է «Արսենալի» գլխավոր բժիշկը։ Ի դեպ, մարզիկները խմում են առաջնային քամման ենթարկված բնական հյութեր եւ խուսափում են նույնիսկ տուփերով վաճառվող բնական հյութերից, քանի որ դրանցում շատ է շաքարի պարունակությունը։