Երբ ճանապարհ է փակում շոկոլադի գետը

Երբ ճանապարհ է փակում շոկոլադի գետը

Միացյալ Նահանգներում Ֆլագստաֆ քաղաքի մոտ ցիստեռն է շուռ եկել , որը տեղափոխում էր ավելի քան 13 հազար լիտր շոկոլադ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ինչպես փոխանցել են հեռուստակայանին Արիզոնայի նահանգի անվտանգության ծառայությունից, տեղի ունեցած վթարի հետեւանքով շոկոլադը դուրս է թափվել եւ լցվել է ճանապարհի երթեւեկելի մաս։ Արդյունքում շոկոլադի գետը ամբողջովին պարալիզացրել է տրանսպորտային շարժը այդ ճանապարհահատվածում։ Ներկայումս իրականացվում են շոկոլադի մաքրման աշխատանքներ։