Նախագահի որդին գիրք է գրում

Նախագահի որդին գիրք է գրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը գիրք է գրում քաղաքականության ու ընթացիկ իրադարձությունների մասին։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Պարբերականի տվյալների համաձայն, կրտսեր Դոնալդը իր գիրքը մտադիր է հրապարակել արդեն այս տարի։ Գիրքը նվիրված է «ՄԱԳԱ» շարժմանը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Ամերիկան կրկին դարձնենք մեծ»։