Հասմիկ Պապյանից հետո առաջին համարձակ քայլը

Հասմիկ Պապյանից հետո առաջին համարձակ քայլը
Հասմիկ Պապյանից հետո առաջին համարձակ քայլը

Երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ աշխարհահռչակ ֆրանսիահայ օպերային երգիչ, տենոր Ադամ Բարոն Գյումրու Յոթ վերք եկեղեցում այսօր հանդես եկավ մենահամերգով՝ այդկերպ հարգանքի տուրք տալով երկրաշարժի զոհերին, ինչպես նաև իր ծնողներին, որոնք զոհվել են երկրաշարժի ժամանակ։

Ի դեպ, եկեղեցում մենահամերգ տալը համարձակություն է, որն առաջին անգամ արեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը՝ կրկին հանդես գալով այդ եկեղեցում։ Մեր այն հարցին, թե դժվա՞ր չէր որպես տղամարդ հանդես գալը՝ Հասմիկ Պապյանից հետո, ունենալ նույն հաջողությունը ու արժանանալ քմահաճ գյումրեցու մեծ գովասանքին, նա պատասխանեց, որ համերգից առաջ աղոթում է։

Ադամ Բարոնի հետ բացառիկ հարցազրույցն ավելի ուշ։