Արարատ Միրզոյանի կենսամակարդակը 2018-ին ավելացել է 3000  տոկոսով

Արարատ Միրզոյանի կենսամակարդակը 2018-ին ավելացել է 3000  տոկոսով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում այսօր հայտնվել է ԱԺ նախագահ, այն ժամանակ՝ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակացված անձի  հայտարարագիրը։ Դրանից  ակնհայտ է դառնում, որ նրա բարեկացությունը, ավելի ճիշտ դրամական միջոցները 2018-ին ավելացել են 3000 տոկոսով կամ 30 անգամ։
Մասնավորապես, 2018-ի սկզբին նա ունեցել է 300 հազար դրամից պակաս դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 9 միլիոն 800 հազար։ 3000 թիվը ստացել ենք մի քանի պարզ մաթեմատիկական գործողություններ անելով։

Ըստ որում, այս ընթացքում՝ հայտարարատու տարում Արարատ Միրզոյանը գնել է 49 միլիոն դրամանոց մի բնակարան, որն առկա չէ հարկային տարվա սկզբին և առկա է տարեվերջին։  Իհարկե, մի 13 միլիոնանոց բնակարան էլ ունեցել է տարեսկզբին ու այն վաճառել, որովհետև տարեվերջին արդեն առկա չէ։  Ընդհանուր, մեկ տարվա ընթացքում Միրզոյանը տարվա ընթացքում ունեցել է 63 միլիոն դրամի եկամուտ, որից 13 միլիոնը բնակարանի վաճառքից, 34 միլիոնը փոխառություններից և մոտ 14 միլիոն էլ աշխատանքի վարձատրության կամ դրանց հավասարեցված այլ վճարումներից։

Հետաքրքիր է, թե կենցաղային տեխնիկան վարկով գնող և սև ցուցակ ընկած Արարատ Միրզոյանը արդյոք 49 միլիոնանոց բնակարանը  և՞ս ձեռք է բերել վարկային միջոցներով։ Թե դա եղել է մինչև չարաբաստիկ սև ցուցակը։