Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից
2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 7։20-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 4։40-ի սահմաններում, կանխվել է ՔԿ հիմնարկի 33 և 25 ամյա կալանավորների փախուստը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։
Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 1985 և 1993 թվկաններին ծնված կալանավորները, առերևույթ փախուստ կատարելու վերաբերյալ գալով նախնական համաձայնության, մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու` բետոնը քերելու և քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացելու եղանակով, հայտնվել են արգելագոտում։ Ապա օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով անտեսանելիության պայմաններից, հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը՝ ներթափանցել են հսկիչ հետքային արահետ, հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը՝ այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը։
Ահազանգից անմիջապես հետո հիշյալ տեղամասին են մոտեցել ծառայություն իրականացնող ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները: Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտե
Կարծիքներ