Ապահովվում է գործարար Սիլվա Համբարձումյանի անվտանգությունը․ՀՔԾ
2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա անցնող Սիլվա Համբարձումյանի անվտանգությունն ապահովվում է։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը՝ մեր հարցմանն ի պատասխան։
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հանդես է գալիս ԱԺ պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն․ ԱՄՆ դոլարի կաշառք տալու, ինչպես նաև Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված գործերով որպես առանցքային վկա։
Մեր տեղեկություններով՝ Արամ Հարությունյանի կալանավորելու միջնորդությամբ ԱԺ մտնելու միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հիշատակած տեղեկանքը արաբական երկրներից մեկից ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից ՝ գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք, այնուհետև այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումների եղանակով։ Այնուհետև նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։
Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ-ում քվորումի բացակայության պատճառով
Կարծիքներ