Քոչարյանը մասնակցում է «Լազարևյան ակումբի» նիստին, որին հրավիրված են Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը

Քոչարյանը մասնակցում է «Լազարևյան ակումբի» նիստին, որին հրավիրված են Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է  «Լազարևյան ակումբի» լիագումար նիստին։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկել է «Լազարևյան ակումբի» առաջին նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» թեմայով:

Նիստին հրավիրվել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները և Արցախի նախկին նախագահը: Հրավիրված են նաև քաղաքական ուժերի առաջնորդները: Հրավիրյալների թվում են ՌԴ հանրությանը հայտնի ներկայացուցիչներ։