Ընդդիմությունը պատրաստվում է ցույցերի

Ընդդիմությունը պատրաստվում է ցույցերի

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է այս կիրակի բողոքի ցույց անցկացնել։ Այս մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն։ «Այն բանի համար, որպեսզի «Վրացական երազանքը» լավ լսի մեր ձայնը, կիրակի օրը Ռուսթավելու խաչմերուկին մենք նախատեսում ենք մասշտաբային խաղաղ ցույց, որը ցույց կտա այս ղեկավարությանը թե ինչպիսին է իսկական վրացին եւ իսկական եվրոպացին»,- «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ, ասել է Վաշաձեն։

Հիշեցնենք, որ նա պարտվել էր 40, 48 ընդդեմ 59, 52 տոկոսի Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահական երկրորդ տուրը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին, եւ հայտարարել, որ չեն ընդունում ընտրության արդյունքները։