Կմտցնեն մզկիթների հարկ

Կմտցնեն մզկիթների հարկ

Գերմանիայում մտադիր են սահմանել մզկիթների հարկ՝ Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը երկրի մուսուլման բնակչության վրա նվազեցնելու համար, որոնք հաշվվում են 5 միլիոն։

Ինչպես գրում է The Times-ը, սպասվում է, որ մուսուլմանները վճարելու են հավելյալ 8-9 տոկոս կրոնական հարկ իրենց եկամուտներից։ Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զոոհեֆերը պարզաբանել է, որ նոր հարկի նպատակը գերմանացի մուսուլմանների վրա արտասահմանյան ազդեցության նվազեցումն է եւ արտասահմանյան միջոցներից կախվածության նվազեցումը։

Նշենք, որ Գերմանիայում կա 2700 մզկիթ, որոնք կառավարվում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվող իմամների խմբի կողմից, եւ որին մեղադրում են Գերմանիայի տարածքում թուրքական շահերի առաջ մղման մեջ։