Կոչ են արել սանկցիաներ սահմանել ընդդեմ Իրանի

Կոչ են արել սանկցիաներ սահմանել ընդդեմ Իրանի

Միացյալ Նահանգները ԵՄ-ին կոչ է արել սանկցիաներ սահմանել ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնաց Բրայան Հուկի հայտարարությունը։

Մասնավորապես, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է․ «Մենք կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին սահմանել հրթիռային սանկցիաներ, որպեսզի մենք կարողանանք կարգավորել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հրթիռային տարածման կոնֆլիկտի շրջանակներում»։

Հուկը նաեւ ասել է, որ իր երկիրը կարծում է, որ Իրանը շարունակում է աճեցնել իր հրթիռային հնարավորությունները։