Ռազմական դրության հրամանագրում փոփոխություն են կատարել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմը, որը հրապարակել էր նախագահի կողմից երկրի որոշ ռեգիոններում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը, փոփոխություն է կատարել հրամանագրում։ Բանն այն է, որ Գերագույն Ռադան հաստատել է, որ մտցվում է հատուկ դրություն եւ այն էլ 30 օր ժամկետով։ Արդյունքում Պորոշենկոն ստիպված է եղել չեղարկել ռազմական դրության մասին հրամանագիրը եւ նոր հրամանագիր ընդունել, արդեն հաստատված Ռադայի կողմից։ Նշենք, որ Պորոշենկոյի նախնական հրամանագրում, որը հեռացվել է սխալ լինելու հետեւանքով, ժամկետ էր սահմանված 60 օրը։
Կարծիքներ