Գեղեցկության մրցույթի հաղթողին զրկել են տիտղոսից

Գեղեցկության մրցույթի հաղթողին զրկել են տիտղոսից

«Միսս Շոտլանդիա աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթողին զրկել են տիտղոսից բաց լուսանկարների համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը մանրամասնելով, որ Նատալի Պավելեկը տիտղոսազուրկ է արվել այն բանի համար, որ կուրծքը բաց լուսանկար է ունեցել։ Հիշեցնենք, որ Պավելեկը 35 տարեկան է եւ հեռուստահաղորդավարուհի։ Նա չի զգուշացրել նախապես մրցույթի կազմակերպիչներին, որ երիտասարդության տարիներին նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված մերկ կանանց պատկերող ամսագրերում։ Կազմակերպիչները իմացել են այդ մասին այն բանից հետո, երբ հայտնի են դարձել մրցույթի արդյունքները։ Իրազեկողները կազմակերպիչներին անանուն նամակ են ուղարկել այդ մասին։ Պավելեկը հայտարարել է իր հերթին, որ կազմակերպիչների կեցվածքը չափազանց հնաոճ է եւ ինքը չի ամաչում, որ նախկինում նման աշխատանքով է զբաղված եղել։Կազմակերպիչներն էլ հակադարձել են, որ խնդիրը ոչ այնքան լուսանկարներն են, որքան այն, որ դրանց գոյության մասին իրենց չի իրազեկվել։