Դեռահասները հրդեհել են իրենց հասակակցին

Դեռահասները հրդեհել են իրենց հասակակցին

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում դեռահասները հրդեհել են իրենց հասակակցին։ Իրավիճակը եղել է բավական անվերահսկելի եւ դեռահասին կրակից չեն կարողացել ազատել նույնիսկ հրշեջ բալոնի օգնությամբ։ Սոցկայքերում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես կրակը միանգամից բռնկվում է դեռահասի վերնազգեստի վրա։ Կրակը հնարավոր է լինում հանգցնել միայն այն ժամանակ, երբ դեռահասը հանում է վերնազգեստն ու գցում գետնին։ Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավադան» դեպքը տեղի է ունեցել սահադաշտում, որտեղ դեռահասները այցելել են գրեթե մշտապես։ Դեպքից հետո գործի են անցել իրավապահները։