Որոնք են Մեսսի գլխավոր նպատակները

Որոնք են Մեսսի գլխավոր նպատակները

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է այն մասին, թե ինչ նպատակներ է նա դրել իր առաջ, կարիերայի ներկա փուլում։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մեսսին մասնավորապես ասել է, որ ցանկանում է շարունակել իբրեւ մարզիկ իր զարգացումը։ «Ես չեմ ուզում բավարարվել այն ամենով, ինչի հասել եմ։ Ուզում եմ լինել ավելի լավը, եւ ավելի շատ մրցանակներ շահել։ Ես ինձ համարում եմ չափազանց աշխույժ խաղացող, ով ծարավ է հաղթանակների։ Ցանկանում եմ միշտ հաղթել, ու չեմ սիրում պարտվել ամենեւին»,- հայտարարել է Մեսսին պարբերականի հետ զրույցի ընթացքում։