Արմեն Սարգսյանը ստորագրել է վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքը

Արմեն Սարգսյանը ստորագրել է վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: