Միգրանտները գրոհել են ամերիկա-մեքսիկական սահմանը

Միգրանտները գրոհել են ամերիկա-մեքսիկական սահմանը

Առնվազն 500 մարդ Տիխուանայում ապաստանած լատինա-ամերիկացի փախստականներից փորձել են գրոհով հաղթահարել ամերիկա-մեքսիկական սահմանը եւ մուտք գործել Միացյալ Նահանգնեի տարածք։ Այս մասին, ըստ Deutsche Welle-ի փոխանցման, ասել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Քրիստյեն Նիլսենը։

Անկարգություններին նախորդել է խաղաղ ցույցը, որից հետո էլ երթին մի քանի հարյուր մարդ առանձնացել են ու գրոհել սահմանային արգելապատնեշները։ Գրոհողների շարքում եղել են կանայք եւ երեխաներ։ Մեքսիկական ոստիկանությունը չի կարողացել զսպել մարդկան հոսքը։ Ամերիկյան սահմանապահները կիրառել են արցունքաբեր գազ՝ ամբոխին հանդարտեցնելու համար։