Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ու դատախազները վիճեցին (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ու դատախազները վիճեցին (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 2 ամսով երկարացնելու դեմ պաշտպանական կողմի բերած Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր ավարտվեց։ Դատարանը՝ նախագահությամբ Նարինե Հոկակիմյանի հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատկան ակտը կհրապարակվի վաղը, 9։55 րոպեին։

Նշենք, որ մինչ բողոքի քննության ավարտը վիճաբանություն տեղի ունեցավ Գրիգորյանի պաշտպանների եւ մեղադրողների միջեւ։

Մեղադրող Վահե Դոլմազյանի այն արտահայտությանը, թե պաշտպանները տեղից ցատկելով, վրդովվեցրեց վերջիններիս ու սկսվեց լեզվակռիվ։ 

Դատավորը հանդարտության կոչ արեց։