Հայտնի է մանկական «Եվրատեսիլի» հաղթողը

Հայտնի է մանկական «Եվրատեսիլի» հաղթողը
Հայտնի է մանկական «Եվրատեսիլի» հաղթողը

Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վենգիելը դարձել է մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթ փառատոնի այս տարվա հաղթողը։ Հաղթողը որոշվել է ինչպես հեռուստադիտողների գնահատականների, այնպես էլ մասնակից յուրաքանչյուր երկրի ազգային ժյուրիների գնահատականների հանրագումարում։

Նշենք, որ այս տարի ճենապակե միկրոֆոնի՝ մանկական «Եվրատեսիլի» խորհրդանշական մրցանակի համար պայքարում էր 20 պետություն։ Ռոքսանա Վենգիելը 13 տարեկան էր։ Նրան հաղթանակ բերեց Anyone I want to be երգը։ Վենգիելը մասնակցել է նաեւ The Voice Kids Poland-ին։

Ի դեպ, Հայաստանը ներկայացնող Լևոնը համանուն երգով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։