Գովել է ինքն իրեն՝ նավթի գները էժանացնելու համար

Գովել է ինքն իրեն՝ նավթի գները էժանացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկայում գնանկումը իր ձեռքի գործն է եւ ինքն իրեն շնորհակալություն է հայտնել։ Թվիթերյան իր միկրոբլոգում նախագահ Թրամփը մասնավորապես գրել է․

«Հիանալի է։ Նավթի գներն ընկնում են։ Շնորհակալություն, նախագահ Թ․։ Սա ավելացրեք նաեւ հարկերի մեծ կրճատումներին ու տնտեսական լավ նորություններին։ Նաեւ սղաճի կրճատմանը՝ դուք լսում եք չէ ԴՊՀ»,- մասնավորապես ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ շաբաթը նավթային միջազգային բորսաներում փակվեց բավական տխուր պատկերով։ Առաջին անգամ սկսած հոկտեմբերի 27-ից, նավթի գինը իջավ 59 դոլարից ներքեւ՝ հակառեկորդ գրանցելով։