Անհայտ անձը հրազենային վիրավորում է հասցրել երգչուհուն

Անհայտ անձը հրազենային վիրավորում է հասցրել երգչուհուն

Անհայտ անձը Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում հրազենային վիրավորում է հասցրել երգչուհի Մաշիդադ Օմարովային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Երգչուհին հոսպիտալացվել է։ Նրան վիրահատել են։ Հայտնի է, որ երգչուհու վրա հրազենային կրակ են բացել իր տան բակում։ Ներկայումս բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։