Անապատում ձյուն է եկել․ արաբները հրճվանքի մեջ են

Անապատում ձյուն է եկել․ արաբները հրճվանքի մեջ են

Սաուդյան Արաբիայի հյուսիսային շրջաններում, որտեղ կլիմայական պայմանները բավական խիստ են, ձյուն է տեղացել։ Երկրի շատ բնակիչներ իրենց կյանքում առաջին անգամ են ձյուն տեսել։ Հրճվանքի մեջ գտնվող սաուդցիները ակտիվ կերպով լուսանկարներ են հրապարակում անապատում ձյան տեղալու տեսարաններով։ Ի դեպ, Սաուդյան Արաբիայի որոշ շրջաններում պատմության մեջ առաջին անգամ է ձյուն տեղացել։ Հիշեցնենք, որ մինչ այս էլ, սաուդական միապետությունում անոմալ անձրեւներ են տեղացել ու եղել նույնիսկ հեղեղումներ։