Հաստատել են Brexit-ի համաձայանգիրը

Հաստատել են Brexit-ի համաձայանգիրը

ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարները հաստատել են Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը եւ Լոնդոն-Բրյուսել ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԵՄ ղեկավարները հավաքվելու էին գագաթնաժողովի, որտեղ բացի Եվրախորհրդարանի ղեակվար Անտոնիո Տայանիի հետ հանդիպումից լինելու էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում էլ հաստատման էր դրվելու նշված համաձայնագիրը։ Խորհրդակցության մեկնարկից կարճ ժամանակ անց Եվրոպայի Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համաձայնագիրը հաստատվել է։