Գերմանիան կավելացնի իր բանակի թիվը

Գերմանիան կավելացնի իր բանակի թիվը

Մինչեւ 2025 թվականը Գերմանիան մտադիր է 5 հազար զինվորականով ավելացնելու իր զինված ուժերի թվակազմը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենսը։ Ըստ Bild-ի փոխանցման, ներկայումս Գերմանիայի զինված ուժերը մոտ 200 հազար է, իսկ մինչեւ 2025 թվականը կմոտենա 205 հազարի սահմանին։ Սպասվում է, որ երկրի զինված ուժերի մասին նոր ռազմավարությունը կքննարկվի այսօր Բունդեսթագում։