Բողոքի ցույցեր Ալաբամայում՝ սեւամորթի սպանության պատճառով

Բողոքի ցույցեր Ալաբամայում՝ սեւամորթի սպանության պատճառով

Զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ Ալաբամայում այն բանից հետո, երբ տեղի ոստիկանների կողմից սպանվել էր 21 տարեկան աֆրոամերիկացի։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Հուվեր քաղաքում Riverchase Galleria առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Ոստիկանական տեղեկագրերից պարզ է դառնում, որ ոստիկանները հրաձգության վայր հասնելիս լիկվիդացրել են 21 տարեկան Էմանտիկ Ֆիցջերալդ Բրեդֆորդին, ով իբրեւ թե օգում ատրճանակ է թափահարել։ Դեպքից երկու օր անց ոստիկանները հայտնել են, որ սեւամորթ երիտասարդը մասնակից է եղել հրաձգությանն ամենայն հավանականությամբ, սակայն կրակ նա չի բացել, իսկ թե ով է եղել հրաձգության հեղինակը, դեռեւս պարզ չէ։ Դեպքի հետ կապված նոր մանրամասների ի հայտ գալուց հետո էլ Ալաբամայում սկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարները պահանջել են ոստիկանությունից դեպքի առնչությամբ իրականացնել մանրակրկիտ, անաչառ ու բազմակողմանի քննություն։