Նոր դեսպանի պաշտոնում կին է նշանակվել

Նոր դեսպանի պաշտոնում կին է նշանակվել

Աֆղանստանը Միացյալ Նահանգներում կնշանակի Ռոյա Ռահմանին։ Նա առաջին կին դեսպանն է, որին աֆղանստանյան իշխանությունները նշանակել են ԱՄՆ-ում։ Դեսպան Ռահմանին կփոխարինի Համդըլլահ Մոհիբին, ով այս տարի օգոստոսին դարձել է նախագահի խորհրդական։ Ռոյա Ռահմանին աշխատել է դեսպան նաեւ Ինդոնեզիայում, որտեղ բավական լուրջ հաջողությունների է հասել իբրե դիվանագետ։