Իրանցիները եւ սաուդցիները եղբայրներ են․ Հասան Ռոուհանի

Իրանցիները եւ սաուդցիները եղբայրներ են․ Հասան Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իսրայելը հանդիսանում է քաղցկեղային նորագոյացություն, որը ստեղծվել ու ներդրվել է Արեւմուտքի կողմից, որպեսզի իր շահերը առաջ մղի Մերձավոր Արեւելքում։

Ինչպես հայտնում է Associated Presss լրատվական գործակալությունը։ Հանդես գալով ամենամյա իսլամական միասնության կոնֆերանսում, որը տեղի է ունենում Թեհրանում, նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ «երկրորդ աշխարհամարտի արդյունքներից վատթարագույներից մեկը ռեգիոնում քաղցկեղային խոցի ստեղծումն ու ներդրումն էր»։

Իրանի նախագահը ասել է, որ Միացյալ Նահանգները ամրապնդում է իսլամական աշխարհի հետ իր կապերը, որպեսզի պաշտպանի Իսրայելին։ Լրատվամիջոցի կարծիքով այդ թեզիսը առաջ քաշելով, Ռոուհանին նկատի է ունեցել Սաուդյան Արաբիային, ով հանդիսանում է Իրանի հիմնական մրցակիցը ռեգիոնում։ Սրանով հանդերձ նա ասել է, որ հարկ եղած դեպքում Իրանը կպաշտպանի Սաուդյան Արաբիային ահաբեկչությունից եւ գերտերություններից, քանի որ Իրանում կարծում են, որ իրենք ու սաուդցիները եղբայրներ ենք։

«Մենք Մեքքայի եւ Մըդինայի մարդկանց մեզ եղբայրներ ենք համարում»,- շեշտել է Իրանի նախագահը։