«Միացյալ առաջնորդների պալատ»-ն էլ կդիտարկի ԱԺ ընտրությունները

«Միացյալ առաջնորդների պալատ»-ն էլ կդիտարկի ԱԺ ընտրությունները

ԱԺ եւ ՀՀ նախագահի նախկին ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունների մի հսկա բանակ էր ներգրավված լինում։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու ութ հասարակական կազմակերպություն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացնելու իր 37 դիտորդով, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը՝ 40 դիտորդով, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ն՝ 176 դիտորդով, «Իրավազոր»-ը՝ 5404 դիտորդով, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» ՀԿ-ն՝ 5410 դիտորդով, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն՝ 5406 դիտորդով։

Այս ֆոնին, դատելով անվանումներից, առնվազն տարօրինակ է հնչում «Կրթական եւ մշակութային կամուրջներ» ՀԿ-ի դիտորդական առաքելությունը՝ 6 դիտորդով եւ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի դիտորդական առաքելությունը՝ 5411 դիտորդով։