Ինչու՞ եք վիրավորում Լուկաշենկոյի բեղին․․․ (Հումորոտ)

Ինչու՞ եք վիրավորում Լուկաշենկոյի բեղին․․․ (Հումորոտ)

Սովորաբար լուրջ հարցերի մասին խոսելուց չպետք է «գլուխը կորցնել։ Ուզում է երկրի ղեկավար լինի, լրագրող, քաղաքական գործիչ, թե շարքային քաղաքացի։ Բայց մեզ մոտ հակառակն է։ Մեկ էլ կտեսնես լուրջ հարցի քննարկման ժամանակ մեկը մի այնպիսի բան կասի, որ հարցի ողջ լրջությունը ծիծաղի կփոխարկվի։ Բելառուսի Լուկաշենկոյին գիտեք։ Թե ինչ է արել, դա էլ գիտեք։ Ով ֆեյսբուք է մտնում «մի երկու քաղցր խոսք է ասում» Լուկաշենկոյին ու առաջ անցնում։

Բեղ- մորուքով «մի ազիզ տղա» գրում է․

«Հո մեզ փողոցից չեն գտել, հո մենք ոչխարի հոտ չենք, որ աշխարհում ինչքան բեղավոր շան որդի կա վրեքս ինքնահաստատվի»:

Նայում եմ՝ ասողի բեղ- մորուքը լավ էլ տեղն է։ Հիմա ես չեմ, դուք եք՝ չեք ծիծաղի՞․․․ Մտքներովդ չի՞ անցնի, հարցնեք՝ ապե, բեղ ասացիր, հիշեցի՝ տղերքը ո՞նց են․․․

Ախր բեղն ու մորուքը մեր հեղափոխության անբաժան ատրիբուտներն են, ինչու՞ եք Լուկաշենկոյի բեղին վիրավորում։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Հասմիկ Բաբաջանյան