Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի աջակցությունը

Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի աջակցությունը

Microsoft –ը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի աջակցությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները, այս քայլից հետո, իհարկե, կշարունակեն աշխատել, սակայն Microsoft-ն արդեն տեխնիկական աջակցություն եւ ծրագրի հետ կապված թարմացումներ այլեւս չի անի։ Չի թարմացվի նաեւ անվտանգության համակարգը։ Նշենք, որ Windows 7-ի թողարկումից անցել է արդեն 10 տարի։