Դատելով բառապաշարից ու ագրեսիայից՝ հետաքրքիր տեսարաններ են մեզ սպասում

Դատելով բառապաշարից ու ագրեսիայից՝ հետաքրքիր տեսարաններ են մեզ սպասում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր դիտեցի 5-րդ ալիքի լրագրողի եւ կամուֆլյաժով ու առանց կամուֆլյաժի պատգամավորների լեզվակռիվը։ Լրագրողը նրանցից մեկին՝ արած գրառման կապակցությամբ դիմել էր պարզաբանման համար, ինչն էլ վեճի տեղիք էր տվել։ Շատ հայրենասեր ու շատ զայրացած պատգամավորուհին լրագրողից պահանջում էր "լռել ու վերջացնել" քանի որ "էս էն պահը չի"։ Ապա հոխորտաց․ "դուք սպասեք, էսա ամեն ինչ կվերջանա՝ կտեսնեք"։ Հեռանալիս էլ յուրայիններին տեղեկացրեց, թե՝ "ֆազերը քցեց"։ Որքան հասկացա՝ խոսքն իր ֆազերի մասին էր։ Ես, իհարկե, չեմ պատկերացնում, թե ինչ է/են անելու այս լրագրողուհու հետ, երբ ամեն ինչ վերջանա, բայց, դատելով բառապաշարից ու ագրեսիայից՝ հետաքրքիր տեսարաններ են առջեւում մեզ սպասում»։