Վարձու մարդասպանը մեկնել էր Դոնի Ռոստով ու ձախողել

Վարձու մարդասպանը մեկնել էր Դոնի Ռոստով ու ձախողել

Երևան քաղաքի դատարանում այսօր նշանակված է Տիգրան Հակոբյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք պատվիրված սպանության փորձ կատարելու մեղադրանք է առաջադրված, քանի որ պատվիրված անձը՝ ոմն Արամայիս Ջոմարդյան, ոչ միայն ինքնապաշտպանություն է ցույց տվել, այլև իր մոտ օրինական պահվող ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել «կիլլերի» ուղղությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Հակոբյանը Արմեն Քեյանի կազմակերպմամբ և նրա պատվերով, Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2013թ․ հունվարին մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք՝ սպանելու ոմն Արամայիս Ջոմարդյանի։

Սպանության իրագործման նպատակով, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2013թ․ փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի ատրճանակ, և ռազմամթերք հանդիսացող 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք օգտագործել է 2013թ․ փետրվարի 25-ին դոնի Ռոստով քաղաքի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ՝ Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով, իր մոտ օրինական պահվող ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով Տ․ Հակոբյանը դիմել է փախուստի․ իսկ Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց և ստավել բուժօգնություն։